Կետադրում

Կատակողները մի քիչ կկատակեն, հասկացողները կհասկանան։

Սիմոնը հետ նայեց․ Արշակ քեռին ջրի մյուս կողմն էր՝ կռացած փնտրում էր անցնելու տեղ՝ առվի վրա։

Տղան կանգ է առնում, և ընկերները նրա շուրջը շարվում են հոգնած, զայրացած։

Պառավը կարծում էր՝ Աղունը կախարդել է իր որդուն, և այնտեղ հիմա նա նրան է պարզում իր բարի ժպիտը։

Հրդեհի լուրը ստանալուց հետո հրամայել էր անմիջապես բոցերի ճիրաններից ազատել փաստաթղթերը։

Նա որոշել էր պարապ չնստել և զբաղվել ինքնակրթությամբ, կարդում էր ձեռքն ընկած գրքերը։

Այն փողոցից կարելի է մտնել մեկ ուրիշ դպրոց, այնտեղից՝ մի փոքրիկ նրբանցք, որը նման է մրջնանոցի։

Իմ երազներում հաճախ նա ինձ պատկերանում է որպես վաղեմի մի բարեկամ։

Նա խորհրդավոր ժպիտը դեմքին, դիմավորեց ամուսնուն, սակայն բոլորն էլ լավ հասկանում են, թե նա ինչ էր մտածում իրականում։

Իմ առջև փռված են հայրենի դաշտերը, լուռ, խաղաղ ու հարազատ դաշտերը։

Գրգռված ու գույնը գցած դուրս եկավ կենտրոնակայանից․ մի քանի օր լուր չկար հետախույզներից։

Կարելի է տեսնել ներկարարներին, որոնց բարձրավիզ կոշիկների վրա երևում էին բոլոր ներկերի հետքերը՝ սևից մինչև սպիտակ։

Այո՛, տխուր տեսարան էր, ավելի տխուր, քան մահը։

Չգիտես որ մեղքի համար ապաշխարող բնակիչները կծկվել էին բարձրաբերձ լեռան անմատչելի ծերպերուն։

Միանգամայն սթափ վիճակում էի, բայց այդ վայրերում ծնված ու մեծացած որսորդս, չգիտես ինչու, առանց պատճառի սկսեցի երեխայի պես հեկեկալ թպրտացով սրտիս համակած տարօրինակ ճնշումից։

Այդպիսի փոքրոգիները ընդհանրապես քիթները դեպի երկինք են ցցում և կարծում՝ այդպես կկարողանան երկինք մտնել։

Leave a comment